Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 288 Հարկային մարմնում հաշվառման կանգնելը. 1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը ՀՎՀՀ-ն ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով. 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները ՀՎՀՀ-ն ստանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով. 3. Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, մշտական հաստատությունները (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) ՀՎՀՀ ստանալու համար դիմում են հարկային մարմնին: Սույն մասում նշված հարկ վճարողների` հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Անկախ սույն գլխով սահմանված դրույթներից՝ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ. 4. Պետական ռեգիստրի գործակալությունում նոր գրանցված կազմակերպությունը հաշվառվում է իր պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` պետական հաշվառման) վայրի հասցեն սպասարկող հարկային մարմնում. 5. Պետական ռեգիստրի գործակալությունում նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը հաշվառվում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում. 6. Նոտարը հաշվառվում է իր նոտարական տարածքը սպասարկող հարկային մարմնում: Նոտարական տարածքը և հարկային մարմնի սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը հաշվառվում է իր գործունեության իրականացման հասցեն սպասարկող հարկային մարմնում. 7. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 288 8. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները հաշվառվում են իրենց մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայր, գրասենյակ) գտնվելու տարածքը սպասարկող հարկային մարմնում. 9. Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը բնութագրվում է մշտական հաստատության` Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված հատկանիշներով, ապա տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառվում է Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում: Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործունեությունը դեռևս չի բնութագրվում մշտական հաստատության` Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված հատկանիշներով, ապա տվյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) կարող է հաշվառվել Օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 288 9.1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում. 9.2. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով. 10. Հարկ վճարողը համարվում է հաշվառված հարկային մարմնում միասնական էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից: |