Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 418 Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը. 1. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 100 հազար դրամի չափով. 3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 20 հազար դրամի չափով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում` հարկ վճարողից գանձվում է տուգանք` 50 հազար դրամի չափով. 5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը: |