FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԻՆ և ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ.
1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է կատարողը.
3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ կամ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում առնվազն մեկ տարվա աշխատանքը հավաստող տեղեկանք՝ տրված մասնագիտական ուսումնական հաստատության կողմից: Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ.
4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ: Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ: Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը: