Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Ապրանքների ծագումը որոշելը. 1. Միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ծագումը որոշվում է Միության մասին պայմանագրով նախատեսված նպատակներով և կանոններով՝ Միության մաքսային օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան. 2. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագումը որոշում և ապրանքների համար ծագման հավաստագիրը տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը՝ սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով մինչև այդ կետով նախատեսված` Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը. 3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը. 4. Հայտարարագրման ժամանակ ապրանքների ծագումը որոշում է հայտարարատուն, իսկ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմինը: Ապրանքների ծագումը հայտարարագրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ. 5. Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 25-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Միության տարածք ներմուծվող ապրանքների ծագումը ոչ առանձնաշնորհային կանոններով որոշելիս ապրանքների ծագման հայտարարագրով հաստատվելու դեպքերը սահմանում է Կառավարությունը։ |