Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 190 Մաքսային հսկողության իրականացման ժամկետները. 1. Ապրանքների՝ մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամկետները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածով. 2. Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունը կարող է իրականացվել Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության ներքո գտնվելու ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում. 3. Միության մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերով, 9-րդ կետի 1-ին և 11-րդ կետի 3-րդ ենթակետերով, ինչպես նաև 153-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ և 224-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով սահմանված հանգամանքների կատարված լինելու փաստերը մաքսային մարմինների կողմից ճանաչվելու կարգը սահմանում է Կառավարությունը։ |