FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  63

Վարչական վարույթի ժամկետը.
1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է.
3. Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտումներով կայացված Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարույթի, որի ժամկետը վեց ամիս է.
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով.
5. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է կամ այդպիսի գործով կայացված որոշման դեմ բերված վարչական բողոք, ապա այդ վարչական վարույթի ժամկետը վեց ամիս է.
6. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարչական վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով: