FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  90

Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը.
1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով, առանց տևողության սահմանման՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան.
2. Մինչև երեսնական րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ Կառավարության մինչև երեք ներկայացուցիչ.
3. Մինչև երեսնական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝
    1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.
    2) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագիծը, ինչպես նաև դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
    3) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագծի` պետական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.
    4) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան եզրակացությունը.
4. Մինչև խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին և մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք.
5. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով.
6. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն չորս օրով.
7. Նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո պատգամավորները և խմբակցությունները իրենց առաջարկները ներկայացնում են Աշխատակարգով սահմանված կարգով: