Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 22 Կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) եղանակները. 1. Կատարողական վարույթի փաստաթղթերը դրանց հասցեատերերին ուղարկվում (տրամադրվում) են հետևյալ եղանակներով, ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ եղանակը կիրառվում է նախորդ եղանակի կիրառման անհնարինության դեպքում. 1) անձնական գրասենյակ հարթակով. 2) Ծառայության և տվյալ հասցեատիրոջ միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով. 3) էլեկտրոնային փոստով. 4) փոստային առաքմամբ. 5) հրապարակային ծանուցմամբ. 2. Կատարողական վարույթում փաստաբան ներկայացուցիչ չունեցող և անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող ֆիզիկական անձին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված եղանակներով, միայն եթե այդ մասին միջնորդել է տվյալ անձը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում. 3. Կատարողական վարույթի փաստաթղթերը կարող են տրամադրվել առձեռն, եթե հասցեատերն այդ նպատակով ներկայացել է հարկադիր կատարողին, կամ եթե կատարողական գործողություններ են իրականացվում տվյալ հասցեատիրոջ ներկայությամբ. 4. Կատարողական վարույթի մասնակիցների միջև կնքված պայմանագրից բխող պարտավորությունների հարկադիր կատարման վարույթում հարկադիր կատարողը պայմանագիրը կնքած բոլոր մասնակիցների նկատմամբ նրանցից որևէ մեկի միջնորդությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե այդ պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով. 5. Հարկադիր կատարողն անձին չի տրամադրում կատարողական վարույթի փաստաթղթերը, եթե կատարման ենթակա ակտն օրենքով սահմանված դեպքերում կայացվել է առանց այդ անձին լսելու, և քանի դեռ նրան ծանուցելը կարող է խոչընդոտել, անհնարին դարձնել հարկադիր կատարումը կամ էական վնաս հասցնել կատարողական վարույթի այլ մասնակիցներին։ |