FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

1. Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, ուսուցման դասընթացն ավարտած, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան վերապատրաստումն անցած անձի միջոցով՝ մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը, երեխայի որդեգրումը կամ, երեխայի լավագույն շահերից ելնելով, երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխությունը: Երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել ուսուցման դասընթացներին ճգնաժամային խնամատարության դեպքում, իսկ մնացած դեպքերում պարտավոր են մասնակցել ուսուցման դասընթացներին՝ խնամատարության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Խնամատարության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խնամատարության կարգում ներառվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ընտրության, վերապատրաստման, ուսուցման դասընթացների կազմակերպման, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հնարավորությունների գնահատման, խնամատարության ենթակա երեխայի կարիքների գնահատման և այդ գնահատումների ձևաչափերը, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման, խնամատարության ենթակա երեխաների հաշվառման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ու խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի համադրման, բազմամասնագիտական խորհրդի եզրակացության տրամադրման, երեխաների տվյալները տեղեկատվական համակարգում հաշվառելու, տրամադրելու և կասեցնելու, խնամատարություն ստանձնելու կամ հրաժարվելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու, խնամատարության ձևերի կազմակերպման առանձնահատկությունների, հոգեզավակի անկախ կյանքի անցման գործընթացի կազմակերպման, հոգեզավակի՝ կենսաբանական ընտանիքի հետ աշխատանքի կազմակերպման, հոգեզավակի՝ խնամատար ընտանիքից դուրսբերման և կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման կարգը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում խնամատարության ձևի փոփոխումն ու դրա չափորոշիչները, խնամատար ծնողի հաշվետվության ձևաթուղթը, կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման պլանի և բազմամասնագիտական խորհրդի եզրակացության ձևերը:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

2. Այն անձը, որը խնամքի և դաստիարակության պարտավորություն է ստանձնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի նկատմամբ, համարվում է խնամատար ծնող: Այն երեխան, որի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատար ընտանիքում, համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողից և հոգեզավակից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք.
3. Խնամատար ընտանիքում խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատարության պայմանագրով նախատեսված ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Խնամատարությունը կարող է իրականացվել մինչև 23 տարեկանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում.
4. Սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդություն կամ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կարող են կազմակերպվել, եթե վերջինս անցել է հաշմանդամություն կամ այլ հատուկ կարիք կամ դաստիարակության դժվարություն ունեցող երեխային խնամելու և դաստիարակելու համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև ունի երեխայի կարիքներին համապատասխանող կենցաղային և այլ անհրաժեշտ պայմաններ.
5. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հնարավորությունը դիտարկվում է նախքան երեխայի խնամքը և դաստիարակությունը շուրջօրյա խնամքի հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում կազմակերպելը կամ այդ հաստատություններից կամ կազմակերպություններից դուրս բերելու նպատակով.
6. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը հիմք չէ երեխային որդեգրելը կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնելը մերժելու համար.
7. Երեխայի ծնողն իրավունք ունի մասնակցելու իր երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացին, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

8. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու դեպքում երեխայի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են կապ պահպանել երեխայի հետ, եթե նրանք դատական կարգով չեն զրկվել ծնողական իրավունքներից, և եթե այդ կապի պահպանումը բխում է երեխայի լավագույն շահերից: Ծնողն իրավունք ունի վարչական կամ դատական կարգով վիճարկելու երեխային խնամատարության հանձնելու որոշումը.
9. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելը չի սահմանափակում նաև մերձավոր ազգականների` երեխայի հետ կապ պահպանելու իրավունքը, եթե կապի պահպանումը բխում է երեխայի լավագույն շահերից.
10. Եթե ծնողը գտնվում է արգելանքի տակ, ապա մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը պարտավոր են տեղեկացնել ծնողին երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատարության տեսակի, խնամքի և դաստիարակության ընթացքի և երեխային վերաբերող այլ որոշումների մասին դրանց ընդունումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում.
11. Խնամատարության կազմակերպումը, այդ թվում՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառումը, որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառումը, խնամատարության ենթակա երեխաների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համադրման նպատակով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմակերպումը, բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա խնամատար ընտանիքի ընտրության հաստատումն իրականացնում է մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը.
12. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

13. Եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում, ապա ելնելով երեխայի լավագույն շահերից՝ խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին հաստատության կամ կազմակերպության գտնվելու վայրի մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, խնամքը կազմակերպող մարմնին տրամադրում է խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին եզրակացություն՝ իրենց կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա.
14. Խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկման առանձնահատկությունները և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավումը, խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգը և դրանում կիրառվող ձևաթղթերը, խնամատար ծնողների և խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների ուսուցման դասընթացների և վերապատրաստումների մոդուլները և ստուգաթերթերը հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: