FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 16-րդ և 20-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից.
2. Ռիելթորների որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը Կառավարությունը սահմանում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը.
3. Որակավորման քննությունների հարցաշարերը, որակավորման վկայականի ձևը լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը.
4. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի, ընդունվում են մինչև 2027 թվականի հունիսի 1-ը.
5. 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լիազոր մարմինն անցկացնում է առնվազն չորս որակավորման քննություն, որոնց արդյունքների հիման վրա որակավորման վկայականները տրամադրվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
6. Մինչև սույն օրենքի պահանջներին համապատասխան սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված թվով որակավորված ռիելթորների առկայությունը լիազոր մարմնի կողմից սույն օրենքի պահանջներին համապատասխան իրականացվող որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ տնտեսագիտության կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր մասնագիտության գծով աշխարհագրական, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երեք ներկայացուցիչ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

7. Միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության կարգը Կառավարության կողմից սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, անշարժ գույքի վաճառքի փոխգործելի կայքերում առկա անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ տվյալները անշարժ գույքի սեփականատերերն անձամբ կամ նոտարական կարգով վավերացված և միասնական տեղեկատվական համակարգի կողմից ստուգված լիազորագրի հիմքով լիազորված անձի միջոցով սույն օրենքով սահմանված կարգով մուտքագրում են միասնական տեղեկատվական համակարգ։ 8․ Անշարժ գույքի վաճառքի կայքերը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում պարտավոր են ապահովել իրենց կայքերում հրապարակված հայտարարությունների տարանջատումը՝ ըստ «Ստուգված է» կարգավիճակ ունենալու և չունենալու: 9․ Սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կադաստրի կոմիտեի ղեկավարը հաստատում է ռիելթորական գործունեության որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ վճարովի վեցամսյա կրթական ծրագրերը, որոնք առնվազն պետք է ներառեն անշարժ գույքի վերաբերյալ իրավական, տեխնիկական և գործնական բաղադրիչներ։ Նշված կրթական ծրագրերը կազմակերպում և իրականացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Յուրաքանչյուր ծրագրի համար վճարները սահմանում են այդ հաստատությունները, և դրանք ենթակա են վճարման դասընթացի մասնակիցների կողմից: 10․ Բարձրագույն կրթություն չունեցող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն հոդվածի 9-րդ մասում նշված կրթական ծրագրերի մեկնարկից հետո մասնակցել են դրանց և ստացել այդ ծրագրերին մասնակցության հավաստագիր, կարող են այդ ծրագրերի մեկնարկից հետո՝ առավելագույնը երկու տարվա ընթացքում, դիմել ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար՝ առանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

11․ Սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով ռիելթորի որակավորման վկայական ստացած անձը պարտավոր է որակավորման վկայականն ստանալուց հետո՝ հինգ ուսումնական տարվա ընթացքում, ձեռք բերել բարձրագույն կրթություն և յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո լիազոր մարմին ներկայացնել հաջորդ կուրս տեղափոխվելու վերաբերյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք։ Եթե սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով ռիելթորի որակավորման վկայական ստացած անձը սույն մասով սահմանված ժամկետներում բարձրագույն կրթություն չի ստանում կամ հաջորդ կուրս տեղափոխվելու մասին սահմանված տեղեկանքը չի ներկայացնում լիազոր մարմին, ապա ռիելթորի որակավորման վկայականի գործողությունն օրենքի ուժով դադարեցվում է։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 8 Երևան ՀՕ-387-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական: