Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 92 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ. 1. Իրավաբանական անձի ստեղծման, վերակազմակերպման, անվանափոխման, սնանկացման, լուծարման դեպքերում ծագող հողային հարաբերությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց հիմնադիրների և մասնակիցների իրավունքները, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հողամասերի շրջանառության առանձնահատկությունները սահմանվում և կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և այլ օրենքներով. 2. Իրավաբանական անձի լուծարման դեպքում իրավաբանական անձին համայնքների վարչական սահմաններում օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականության հողամասերն անցնում են համայնքներին` սեփականության իրավունքով: |