Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 18 Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության կազմակերպումը. 1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից. 2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և իրավաբանական անձինք. 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա. 4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պահպանության և պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցներն ապահովելուց հետո. 5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համակարգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից: |