Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 27.1 Կարգապահական տույժ ընտրելու կարգը. 1. Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի 5-րդ գլխի որևէ հոդվածի որևէ մասով կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո կիրառման ենթակա կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված կարգապահական տույժերից միայն մեկը. 2. Հրամանատարը (պետը) կարգապահական տույժի տեսակը որոշելիս հաշվի է առնում սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները՝ որքանով որ ընտրված կարգապահական տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախախտում կատարած համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ. 3. Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ կարգապահական տույժ՝ յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արարքի համար սույն օրենքի 5-րդ գլխի արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ կարգապահական տույժերը: |