Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 31 Վարկային գրավչության միջոցները. 1. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով նախաձեռնողի կամ վաճառողի, ինչպես նաև այլ անձանց կողմից կարող են տրամադրվել վարկային գրավչության հետևյալ միջոցները՝ 1) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով շուկայական պայմաններով վճարման պարտավորության կատարման երաշխիքներ. 2) ակտիվներով ապահովված արժեթղթերի մայր գումարի և (կամ) տոկոսների վճարումների գծով տրվող ժամանակավոր իրացվելիության երաշխիքներ, որոնց գումարը չի կարող հավասար լինել կամ գերազանցել սույն մասի 1-ին կետում նշված երաշխիքների գումարը. 3) միևնույն թողարկման մեջ ակտիվներով ապահովված արժեթղթերի՝ ամենաստորին դասի ձեռքբերում. 4) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով վճարումների համար պահուստի ստեղծում. 5) արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառք ակտիվների գնահատված արժեքից ավելի ցածր գնով՝ հետագայում նախատեսելով այդ տարբերության վերադարձը նախաձեռնողին, վաճառողին կամ փայում (բաժնետոմսում) ներդրողին. 6) ակտիվների ապահովագրություն. 7) Կենտրոնական բանկի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված կամ սույն օրենքով սահմանված կարգով թույլատրված վարկային գրավչության այլ ձևեր: |