FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում իրականացվող գործողությունները.
1. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են անհապաղ տեղեկացնել սպասարկող անասնաբուժական ծառայությանը կամ լիազոր մարմնին.
2. Հիվանդության նախնական ախտորոշումը կատարում է անասնաբուժական ծառայությունը, որը հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարում է նմուշառում և ախտաբանական նյութի նմուշները ներկայացնում անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա և իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ.
3. Ախտորոշումը հաստատվելուց հետո լիազոր մարմինն առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններին կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքներում կարանտին սահմանելու վերաբերյալ, իսկ կարանտինային հիվանդություն չհանդիսացող հիվանդությունների դեպքում` սահմանափակումներ: Կարանտինային գոտում սահմանափակվում կամ դադարեցվում են կենդանիների, մարդկանց, հասարակական տրանսպորտի տեղաշարժը, անասնաբուժական վերահսկման ապրանքների տեղափոխումը.
4. Հաշվի առնելով հիվանդության հարուցիչի ախտածնությունը և վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի աշխարհագրական դիրքը և բնական այլ պայմանները` լիազոր մարմնի առաջարկության հիման վրա տարածքային կառավարման մարմինը սահմանում է կարանտինային գոտու`
    1) վարակի օջախի տարածքի սահմանները.
    2) վարակի օջախի շուրջը` մինչև 3 կմ շառավղով պաշտպանվող տարածքի սահմանները.
    3) պաշտպանվող տարածքի շուրջը` մինչև 10 կմ շառավղով վերահսկվող տարածքի սահմանները.
5. Նշված տարածքներում (այսուհետ` կարանտինային գոտի) իրականացվում են հակաանասնահամաճարակային հետևյալ միջոցառումները`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

1) եթե կարանտինային գոտին ներառում է երկու սահմանակից համայնքների կամ մարզերի տարածքները, ապա հիվանդության վերացման միջոցառումները համապատասխանաբար իրականացնում են երկու մարզերի կամ համայնքների տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները: Եթե անասնահամաճարակն ընդգրկել է երեք և ավելի մարզեր, հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և ոչնչացման միջոցառումների կազմակերպման, համակարգման, իրականացման և ֆինանսավորման նպատակներով վարչապետի որոշմամբ ստեղծվում է Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական խորհուրդ, և սահմանվում են անհրաժեշտ գործողություններ, որոնք ղեկավարում է վարչապետը կամ փոխվարչապետը: Խորհրդի կազմն ընդգրկում է ներկայացուցիչներ լիազոր մարմնից, գյուղատնտեսության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, տրանսպորտի և կապի, շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմիններից: Մարզերում ստեղծվում են տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովներ, որոնց կազմը և լիազորությունները հաստատում է մարզպետը.
    2) եթե հիվանդության հարուցիչը վտանգավոր է նաև մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ.
    3) լրացուցիչ միջոցառումներ` կարանտինի ժամկետի երկարաձգում, համայնքների ու մարզերի տարածքում տրանսպորտային միջոցների երթուղիների արգելք, տրանսպորտի երթուղիների փոփոխություն իրականացնելու առաջարկություններով տարածքային կառավարման մարմինը դիմում է այլ մարմիններին` ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության և այլ ուժեր ու միջոցներ: Համապատասխան միջոցառման մասին որոշումը կայացվում է 24 ժամվա ընթացքում.
    4) հիվանդության առաջացման հաստատումից հետո սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքներում վարակի օջախի վերացման վերաբերյալ ներգրավված անասնաբույժների կամ անասնաբուժական ծառայության ցուցումները և լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կարգադրությունները պարտադիր կատարման ենթակա են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

5) եթե տնտեսական և (կամ) հիվանդության տարածման կանխման նպատակով անասնահամաճարակային տեսակետից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և հիվանդությունների դեմ պայքարի հրահանգներով թույլատրվում է հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ, ապա սպանդանոցներում, կենդանական ծագման հումք և մթերք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, սանիտարական սպանդի են ենթարկվում հիվանդ կամ հիվանդացության մեջ կասկածվող վտանգված կենդանիները,
    (կամ) վերամշակվում են դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը.
    6) կենդանիների վարակիչ հիվանդությունը վերացնելու կամ դրա տարածումը կանխելու համար անասնաբուժական պետական վերահսկման ապրանքի ոչնչացում: