Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 39 Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիան. 1. Խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով և լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաև իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը. 2. Ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, համայնքներին և ջրօգտագործողների ընկերություններին (ջրօգտագործողների ընկերությունների միություններին), ինչպես նաև կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել և ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի մեծածախ վաճառք։ |