Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 47 Իրեղեն ապացույցը և դրա հետազոտումը. 1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ. 2. Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքը թույլատրում է տվյալ լուսանկարումը, ձայնագրումը կամ տեսագրումը առանց անձի համաձայնության. 3. Ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն արած դատավարության մասնակիցը իրեղեն ապացույցները ներկայացնում է դատաքննության ժամանակ հետազոտման համար, եթե դատարանն այլ բան չի որոշել. 4. Եթե իրեղեն ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա այն կարող է պահանջվել սույն օրենսգրքի 28-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված կարգով. 5. Դատարանը վերադարձնում է գործում առկա իրեղեն ապացույցները՝ դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե առկա է, որ դրանք դատաքննության համար այլևս անհրաժեշտ չեն։ Իրեղեն ապացույցներն ամեն դեպքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց գործի քննության ավարտից հետո՝ անհապաղ, իսկ գործում դատարանի որոշմամբ թողնվում են իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը, եթե դա անհրաժեշտ է վերադաս ատյանում տվյալ ապացույցի գնահատումը ստուգելու համար. 6. Իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով: |