Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 66 Վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները. 1. Դատավորը, ի թիվս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի, չի կարող մասնակցել վարույթին, եթե` 1) մինչդատական վարույթում սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում ունկնդրել է ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մեղադրյալի խոստովանությունը. 2) որպես մասնավոր անձ՝ ականատես է եղել այն փաստերին, որոնք քննվում են վարույթի ընթացքում. 3) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ. 2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններում դատաքննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ վարույթին հետագայում: Դատավորի կողմից նախնական դատալսումների անցկացումը տվյալ վարույթին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը վարույթին չի բացառում Վճռաբեկ դատարանում նույն վարույթին նրա հետագա մասնակցությունը. 3. Դատավորը պարտավոր չէ հայտնել ինքնաբացարկ կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին: |