FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  292

Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը.
1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա.
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
    1) իրավասու դատարանի անվանումը.
    2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
    3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.
    4) վարույթի համարը.
    5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.
    6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.
    7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
    8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.
    9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.
    10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը.
3. Միջնորդությանը կցվում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում՝ նաև դատարանի համապատասխան որոշման պատճենը.
4. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան փոստային հասցեն: Դրա բացակայության դեպքում կարող են ներկայացվել համապատասխան անձի ձեռագրի նմուշը կամ նրան նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  292

5. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև համապատասխան հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ.
6. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև տվյալներ համապատասխան ֆինանսական գործարքների վերաբերյալ, այն անձի անհատական տվյալները, որին վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը, ինչպես նաև առկայության դեպքում` համապատասխան բանկային հաշվի (ավանդի) տվյալները.
7. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաև կաշառք ստանալու կամ տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի ցուցմունքը.
8. Գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի համապատասխան գաղտնի քննչական գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հինգ օր առաջ.
9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում.
10. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: Դատական նիստը նշանակվում է հնարավոր ամենակարճ ժամկետում: Դատական նիստի ժամանակը որոշելիս հաշվի է առնվում միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքի կորստի կամ վնասման հավանականությունը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  292

11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար.
12. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցվելու դեպքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել.
    2) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է: