FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Դոնորին տրամադրվող տեղեկատվությունը և համաձայնության ստացումը.
1. Արյան դոնորության գործընթացն սկսելուց առաջ արյան դոնորին հասկանալի լեզվով պետք է տեղեկատվություն տրամադրվի արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի և գործընթացի, դրա հետևանքով օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների և պարտականությունների մասին՝ դոնորին տրամադրելով տեղեկատվական թերթիկ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը և տեղեկատվական թերթիկը ստանալուց հետո դոնորը տալիս է գրավոր համաձայնություն և լրացնում իր առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր.
3. Սույն հոդվածով նախատեսված` արյան դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության և դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: