FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  713

Պատվիրատուի իրավունքները կապալառուի կողմից աշխատանքներ կատարելիս.
1. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել կապալառուի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը.
2. Եթե կապալառուն ժամանակին չի սկսում կապալի պայմանագրի կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները.
3. Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, պատվիրատուն իրավունք ունի ողջամիտ ժամկետ նշանակել կապալառուի կողմից թերությունները վերացնելու համար, և այդ ժամկետում կապալառուի կողմից թերությունները չվերացվելու դեպքում հրաժարվել կապալի պայմանագրից կամ կապալառուի հաշվին աշխատանքի թերությունների վերացնելը հանձնարարել այլ անձանց, ինչպես նաև պահանջել հատուցելու վնասները: