Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության իրավունքները և պարտավորությունները. 1․ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի՝ 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճարկելու պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, որոնց հետևանքով խախտվում են գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության և իր անդամ գնահատողների օրինական շահերը կամ իրավունքները. 2) սույն օրենքով կամ իր կանոնադրությամբ սահմանված նպատակների և գործառույթների իրականացման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանված գաղտնիք պարունակող տեղեկությունների. 3) անդամակցելու գնահատողների միջազգային կազմակերպությունների. 4) իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով սահմանելու ու հավաքագրելու անդամավճարներ և օրենքով չարգելված աղբյուրներից ներգրավելու ֆինանսական միջոցներ. 5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից. 2. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է՝ 1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում. 2) պահպանել սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված պահանջները. 3) ներկայացնել ու պաշտպանել իր անդամների օրինական շահերը և իրավունքները պետական կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, գնահատողների միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում. 4) կազմել և մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնել իր կողմից հաջորդ տարի իրականացման ենթակա վերապատրաստման դասընթացների ծրագիրը. 5) յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպել և անցկացնել վերապատրաստման դասընթացներ լիազոր մարմնի հաստատած ծրագրին համապատասխան. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 6) մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին ներկայացնել իր անդամ գնահատողների թեկնածությունները հաջորդ տարվա որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով։ Ընդ որում, միևնույն գնահատողը չի կարող միաժամանակ առաջարկվել և' որակավորման, և' մասնագիտականուղղ. հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով. 7) ընթացք տալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումներին՝ ուղղված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների գործողություններին կամ անգործությանը. 8) վարել և հրապարակել գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների գրանցամատյանը։ Գրանցամատյանները տեղադրվում են կազմակերպության և լիազոր մարմնի պաշտոնական կայքերում։ Գրանցամատյաններում փոփոխությունները կատարվում են այդ փոփոխությունների կատարման համար իրավական հիմքի առաջացումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում. 9) իրականացնել իր անդամների կողմից սույն օրենքի, ստանդարտների և այլ նորմատիվ իրավական ակտերի, իր կանոնադրությամբ սահմանված պահանջների, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն. 10) սույն օրենքով սահմանված դեպքերում մերժել անդամակցելու հայտ ներկայացնողին կամ դադարեցնել գնահատողի անդամակցությունը. 11) յուրաքանչյուր եռամսյակ ոչ ուշ, քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը իր պաշտոնական կայքում հրապարակել տեղեկություններ գնահատողների ինքնակարգավորվող մարմնի իրականացրած գործողությունների վերաբերյալ. 12) մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը իր պաշտոնական կայքում հրապարակել կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները. 13) կրել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ. 14) կատարել հաշվառման համար ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը․ 15) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնել ամենամյա հաշվետվություններ: |