FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

ա1) իրականացնում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.
    բ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).
    բ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն կանոնակարգում նշված կազմակերպչի ինտերնետային էջի (կայքի) հասցեի միջոցով.
    բ2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.
    բ3) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.
    բ4) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.
    գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.
    դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով։ Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։ Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող խաղացողների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների և քարտերի վրա.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

ե) ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.
    ե1) կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը.
    ե2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում կազմակերպվող խաղերի կանոնները նաև փակցվում են խաղասրահում՝ տեսանելի տեղում.
    զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.
    զ1) հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարում (վճարում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով: Հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում (վճարվում) են անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով կամ արտարժույթով, երբ խաղացողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, նույնականացման ընթացքում խաղացողի կողմից նշված բնակության վայրը (գրանցման հասցեն) չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, և գործարքը կատարվել է ոչ Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեից (գործարքի կատարման պահին չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում), և դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը, խաղադրույքները և դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) չեն կատարվում (վճարվում) Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով, ընդ որում, դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում է նույն արժույթով, որով կատարվել են խաղադրույքները, հատուկ խաղային հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը, դրանց համալրումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

ա) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.
    բ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում.
    գ) խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան: Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆը ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ.
1. Խաղային ավտոմատի շահագործումից, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 90 տոկոս: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել խաղային ավտոմատների, ինտերնետ շահումով խաղերի խաղային ծրագրերի սերտիֆիկացման և կոդավորման մեխանիզմների, ինչպես նաև խաղային ավտոմատներում տեխնիկական սարքի առկայության և կիրառման պահանջ, որը հնարավորություն կտա լիազոր մարմնին ճշտելու խաղերի ընթացակարգը և պահանջների պահպանման ճշտությունը: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերը պետք է համապատասխանեն 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին.
2. Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը`
    ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).
    բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.
    բ1) ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.
    բ2) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.
    գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.
    դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.
    դ1) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ.
    ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում և դրա մասին բացատրում է խաղացողներին.
    զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով.
    ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.
    թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).
    ժ) շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.
    ժա) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
    ժբ) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայություն խաղասրահում.
    ժգ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա.
2.1. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը`
    ա) մինչև ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

զ2) չի կարող շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: Ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.
    է) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.
    է1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում վճարում է խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.
    ը) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
    թ) ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
    ժ) ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
    ժա) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայությունը խաղասրահում.
2.2. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով.
3. Խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: 2014 թվականի հունվարի 1-ից հետո`