FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) քաղաքացիական ծառայություն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն պահանջող մասնագիտական գործունեություն, որը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով.
    2) քաղաքացիական ծառայության պաշտոն՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող իրավունքներ ու պարտականություններ, մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ պահանջող կառավարման համակարգում տեղակայված, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված հաստիքային միավոր.
    3) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
    4) քաղաքացիական ծառայող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն և կատարում է այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
    5) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող քաղաքացիական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
    6) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում՝ քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական և շարունակական կատարելագործում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

7) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցվում են քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների.
    8) փորձնակ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձ.
    9) բարեվարքության հարցերով կազմակերպիչ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման քաղաքացիական ծառայող, որի պաշտոնի անձնագրում ամրագրված են քաղաքացիական ծառայողի բարեվարքության պահանջների մասով իրավունքներ և պարտականություններ.
    10) կոմպետենցիա՝ գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջություն, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար.
    11) մասնագիտական գիտելիք՝ տեղեկությունների, հասկացությունների, մտքերի, փաստերի և հանգամանքների ամբողջություն, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար.
    12) հավասարազոր պաշտոն՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում քաղաքացիական ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված քաղաքացիական ծառայության պաշտոն.
    13) ծառայողական քննություն` քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների և (կամ) բարեվարքության և (կամ) նրա գործունեությանն առնչվող և (կամ) աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրություն.
    14) քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ) կողմից կառավարվող էլեկտրոնային ծրագիր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

15) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը.
    16) ժամանակավոր թափուր պաշտոն՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով թափուր պաշտոն: