FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  14

Պաշտպանին փոխարինելը.
1. Պաշտպանի ժամանակավոր բացակայության ընթացքում, այդ թվում՝ արձակուրդում գտնվելու, գործուղման կամ լիազորությունների դադարման դեպքերում նրա որոշմամբ իրեն փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների հայեցողական պաշտոն զբաղեցնող ղեկավարներից մեկը.
2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը.
3. Պաշտպանի բացակայության ժամանակահատվածում նրան փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 35-րդ հոդվածի 4-րդ մասով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների: