Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 46 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման մերժման հիմքերը. 1. Կենտրոնական բանկը կարող է մերժել ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե՝ 1) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ. 2) ներդրումային ընկերության մասնաճյուղի տարածքը կամ տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 3) ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին. 4) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ներդրումային ընկերությունը խախտել է տնտեսական նորմատիվները, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը. 5) մասնաճյուղի գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 6) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով մասնաճյուղի գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով գործարար ծրագրին համապատասխան` ներդրումային ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ. 2. Կենտրոնական բանկը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե՝ 1) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ. 2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը: |