Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 26 Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը. 1. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն. 2. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ. 3. Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով: Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով. 4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան. 5. Լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների ստեղծած լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով. 6. Լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար. 7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունելուց և պետական տուրքի վճարման մասին հավաստիանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, լիցենզիայի մասին որոշումը գրանցում է էլեկտրոնային գրանցամատյանում, որից հետո էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով տրամադրվում է լիցենզիայի սերիան և հերթական համարը՝ էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը. 8. Սույն օրենքով նախատեսված լիցենզավորման և որակավորման ստուգման անցկացման կարգերին համապատասխան՝ լիցենզիան և ներդիրները կարող են տրվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ): |