Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի մակնշմանը ներկայացվող ոչ պարտադիր պահանջները. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող գինեգործական արտադրանքի մակնշումը կարող է լրացվել հետևյալ ոչ պարտադիր տեղեկություններով` արտադրանքը շուկայահանող մեկ կամ մի քանի անձանց անունները, հասցեները և զբաղեցրած պաշտոնները, արտադրանքի տեսակը, գույնը, կոդը (EAN), արտադրման տարեթիվը, օգտագործված խաղողի մեկ կամ մի քանի սորտերի անվանումը, ստացած պարգևները, շքանշանները կամ մրցույթներին մասնակցությունը, եթե դրանք վերաբերում են վաճառքի հանված տվյալ կոնկրետ խմբաքանակին, տվյալ արտադրանքի արտադրության մեթոդների, ստացման եղանակների և շշալցման վայրի մասին, լրացուցիչ ավանդական նշանակումները և շշի (տարայի) հերթական համարը. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող գինեգործական արտադրանքների մակնշումը լրացվում է ցանկացած այլ բնույթի` օրենքով չարգելված գովազդային տեղեկատվությամբ: |