Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս. Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է` 1) կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարել ձերբակալում և դրան ուղեկցող անձնական խուզարկություն, մինչև ոստիկանության վարչական շենք բերելն անհապաղ ազատ արձակել իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերացել է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, ներկայացնել հանցանք կամ բերել վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ. 2) ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու նպատակով. 3) իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով այդ մասին հաղորդում ներկայացնել քննիչին կամ դատախազին. 4) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով կատարել գաղտնի քննչական գործողություններ, օժանդակել ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը, պահպանել հանցագործության դեպքի վայրը. 5) հայտնաբերել հանցագործություն կատարած և քննությունից թաքնվող կամ պատիժը կրելուց խուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը. 6) իրականացնել` ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ և վարչական ձերբակալում, բ) քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հետախուզում, գ) պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ. 7) աջակցել` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 ա) հանրային ծառայողներին և այլ պաշտոնատար անձանց՝ օրենքով նախատեսված իրենց լիազորությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում նրանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց լիազորությունների իրականացմանը, բ) ազգային անվտանգության մարմիններին` հանցագործությունների դեմ պայքարելիս և ազգային անվտանգության ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիս, գ) զինվորական կոմիսարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս, դ) դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին` իրենց կանոնադրական գործառույթներն իրականացնելիս, զ) սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի կամ սոցիալական պատրոնի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հավանական իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի առկայությամբ շահառուի հետ հանդիպելուց կամ տնայցից առաջ հանցագործությունները և այլ իրավախախտումներ կանխելու նպատակով նրանց հետ համատեղ տնայց կատարելով կամ հանդիպմանը մասնակցելով: Ոստիկանությունը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք: Ոստիկանությունը կրում է նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ: |