FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15.3

Պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննարկումը.
1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի, պարտատերերի կամ կառավարչի չներկայանալն արգելք չէ պարտապանի սնանկության վտանգի դիմումի քննության համար.
2. Ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու (լրամշակելու, փոփոխելու և այլն) նպատակով պարտատիրոջ միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել դիմումի քննարկումը մինչև 90 օր ժամկետով.
3. Դատական նիստում դիմումի, ինչպես նաև առկայության դեպքում` պարտատերերի առարկությունների և առաջարկությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, առկա է ֆինանսական առողջացման ծրագրում առկա տեղեկությունների արժանահավատության և ծրագրի կատարման հավանականության վերաբերյալ կառավարչի դրական եզրակացությունը,
    1) պարտատերերը միաձայն համաձայնություն են տվել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին.
    2) պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն են տվել պարտապանի նկատմամբ պահանջների ընդհանուր ծավալով առնվազն 60 տոկոս պահանջի իրավունք ունեցող պարտատերերը, առկա է կառավարչի և պարտապանի համաձայնությունը, և պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ծրագրին համաձայնություն չտված պարտատերերի պահանջների բավարարում առնվազն այն չափով և ժամկետով, ինչը պարտատերերը ողջամտորեն կարող էին ստանալ պարտապանի լուծարման դեպքում.
4. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված է ապահովված պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի օգտագործումը, դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին, եթե ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն (հոդված 41), որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր.
5. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ պարտապանի սնանկության վտանգի դիմումը մերժելու մասին, եթե դրա բավարարման համար սույն օրենքով նախատեսված հիմքերն առկա չեն։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15.3

6. Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին կամ դիմումը մերժելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Պարտապանի սնանկության վտանգի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով վճիռը կայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում։