Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.1 Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը. 1. Առանց Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջև կնքված՝ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով. 3. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 4. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 5․ Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը ՝ |
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 137.1 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 6. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 7. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ. 8. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով. 9. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում: |