Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 79 ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Լուծարային հանձնաժողովի անդամներն իրենց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների և իրենց գործողություններով պատճառված վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի լուծարային հանձնաժողովի նախագահի և (կամ) անդամների կողմից սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նրանց որակավորման վկայականներն ուժը կորցրած ճանաչել: Այդ դեպքում բանկի ընդհանուր ժողովը մեկշաբաթյա ժամկետում նշանակում է լուծարային հանձնաժողովի նոր նախագահ կամ անդամ (անդամներ), հակառակ դեպքում լուծարային հանձնաժողովի նոր նախագահին կամ անդամին (անդամներին) նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Լուծարային հանձնաժողովի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան՝ բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից: |