Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. 1. Քվեարկության արդյունքներով Ընկերության հաշվիչ հանձնաժողովի կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձը. 2. Արձանագրությունը կազմելուց և այն ստորագրելուց անմիջապես հետո քվեաթերթիկները զմռսում է հաշվիչ հանձնաժողովը կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձը և հանձնում Ընկերության արխիվ` պահպանության համար. 3. Քվեարկության արդյունքները հայտարարվում են տվյալ ժողովում, կամ ժողովի ավարտից հետո բաժնետերերը տեղեկացվում են քվեարկության արդյունքներին` հաշվետվության հրապարակման կամ այն բաժնետերերին ուղարկելու միջոցով: Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություններին: |