FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 11

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարեցումը, դրանց վճարման ժամկետն ու հաշվարկումը.
1. Հայտարարատուի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը, որոնք բացթողման համար հայտագրվել են նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացրած անձի համար առաջանում է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից: Հայտարարատուի՝ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է դրանք նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծելու պահից.
2. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքից նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող և սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն մաքսային հայտարարագրման չենթարկվող օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու՝ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) պարտավորությունն առաջանում է այդ ապրանքները նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծելու պահից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է այն անձանց համար, որոնց սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան փոխանցվել են այդպիսի ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, և որոնց անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վերապահված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու և այդպիսի մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հայտարարատուի պարտականությունները՝ այն պահից, որից հայտարարատուի նշված պարտականությունները վերապահվում են այդպիսի անձանց.
4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու՝ սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված անձանց պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածին համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը, այդ թվում՝ սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերության մեջ նշված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու.
    2) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերության մեջ նշված՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանումը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

3) այն ապրանքները, որոնց նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է,
    (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ այն մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում, որի գործողությունը դադարեցվել է.
    4) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձումը.
    5) մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն Օրենսգրքին համապատասխան, այդ օտարերկրյա ապրանքների համար վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    6) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ ապրանքների հայտարարագրի կամ նախքան ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

7) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
    8) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    9) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
    10) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումը ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, և որոնց նկատմամբ ընդունվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել.
5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված անձանց համար՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները փոխանցելիս՝ առանց սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, եթե այդպիսի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները փոխանցելիս «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու և այդպիսի մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հայտարարատուի պարտականությունները վերապահված են այն անձանց, որոնց փոխանցվել են այդ իրավունքները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

6. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
7. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները նախքան այդպիսի ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում առանց մաքսային մարմնի թույլտվության ԱՏԳ տարածքից արտահանելու դեպքում, բացառությամբ դեպքերի, երբ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում այդպիսի ապրանքները կարող են արտահանվել առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ ԱՏԳ տարածքից արտահանման օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ, ապա այն օրը, երբ բացահայտվել է այն ԱՏԳ տարածքից այդպիսի արտահանման փաստը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.
    2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու այլ անձի փոխանցելու դեպքում, բացառությամբ այդ ապրանքները սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան փոխանցելու՝ ապրանքների փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ այդպիսի փոխանցման փաստի բացահայտման օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

3) սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում ԱՏԳ տարածքից արտահանված ապրանքները՝ մինչև սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի լրանալը ԱՏԳ տարածք չվերադարձնելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրը.
    4) սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ԱՏԳ տարածքից արտահանված ապրանքների նկատմամբ՝ մինչև սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի լրանալը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրը.
    5) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորստի դեպքում՝ ապրանքների կորստի օրը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով դրանց անվերադարձ կորստի, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ այդ կորստի փաստը բացահայտելու օրը.
    6) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին վերջինիս կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում՝ այդ ապրանքներն ԱՏԳ տարածքի սահմաններից դուրս արտահանելու օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

7) սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու դեպքում՝ բացառությամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը նշված այն ապրանքների համար դադարեցվելու դեպքի, որոնք այդ մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման պահի դրությամբ գտնվում են ԱՏԳ տարածքում՝ սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը.
8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ են եկել «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների առնչությամբ, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդպիսի օտարերկրյա ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Եթե սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ, և այդպիսի ապրանքներում սույն Օրենսգրքի 206-րդ հոդվածի համաձայն նույնականացվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքների առնչությամբ այնպես, ինչպես դա կարվեր, եթե օտարերկրյա ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված դեպքերում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից ապրանքների այն հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ, որը ներկայացվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այդ ապրանքները ձևակերպելու համար՝ այն ապրանքների առնչությամբ, որոնց բացթողումը, դրանք «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու օրվա դրությամբ, իսկ եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը սույն Օրենսգրքին համապատասխան իրականացվել է առանց մաքսային հայտարարագրման՝ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ապրանքների ներմուծման օրվա դրությամբ.
9. Եթե սույն հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ, և այդպիսի ապրանքներում սույն Օրենսգրքի 206-րդ հոդվածի համաձայն չեն նույնականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Նշված դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի 7-րդ և 12-րդ գլուխներին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ՝ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ: Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդպիսի վերահաշվարկն իրականացվում է սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող փոխարժեքով: Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման բազան որոշվում է մաքսային մարմնում առկա տեղեկությունների հիման վրա, ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հարկերը հաշվարկելու համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող այն ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց համար սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  208

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի տասներորդ պարբերությունը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով ապրանքների՝ սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից և կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան: