FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  47

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշման բողոքարկումը.
1. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում որոշումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ.
2. Բողոքը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում.
3. Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝
    1) բողոքը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն և գրանցել ապրանքային նշանը հայտարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ 2) բողոքը մերժել և ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշումը կամ 3) ապրանքային նշանի հայտով գործավարությունը շարունակելու մասին.
4. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման թվականից։ Բողոքարկման խորհրդի որոշումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում է բողոք ներկայացնողին.
5. Հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոքարկման խորհրդի որոշումը վիճարկել դատական կարգով դրա ստացման օրվանից հետո` երկամսյա ժամկետում.
6. Բողոքարկման խորհրդում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշման դեմ բողոքի քննարկման վարչական վարույթը կարող է կասեցվել հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Բողոքի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո: