Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 419 Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը. 1. Կանխիկ դրամով գումարի վճարման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը. 3. Կանխիկ դրամով գումարի ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը. 5. Կանխիկ դրամով գումարի վճարման և (կամ) կանխիկ դրամով գումարի ընդունման նկատմամբ Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-4 մասերով սահմանված տուգանքները կիրառվում են համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում` 1) ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման` Օրենսգրքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ. 2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման` Օրենսգրքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 419 3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման՝ Օրենսգրքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ. 4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման՝ Օրենսգրքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ. 6. Սույն հոդվածի 5-րդ մասի՝ 1) 3-րդ կետի կիրառության իմաստով՝ խախտման գումարների հանրագումարում չեն ներառվում ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման այն գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները, որոնց մասով խախտվել են Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափերը. 2) 4-րդ կետի կիրառության իմաստով՝ խախտման գումարների հանրագումարում չեն ներառվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման այն գործարքների դիմաց կանխիկ դրամով ընդունված գումարները, որոնց մասով խախտվել են Օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափերը. 7. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 419 8․ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը. 9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը. 10. «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով. 11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչև հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված խախտումը կատարելը: |