FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ. Պալատների ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում իրենց անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունը և դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում: Պալատների խնդիրներն են`
    ա) Հայաստանի տնտեսության զարգացմանը և այն միջազգային տնտեսական համակարգին ինտեգրացնելուն նպաստելը.
    բ) ձեռնարկատիրության բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացմանն օժանդակելը.
    գ) օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերի ամրապնդմանն աջակցելը.
    դ) ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը նպաստելը.
    ե) պետության կողմից սահմանված գերակայություններին համապատասխան ձեռնարկատիրական գործունեության տարածքային զարգացմանը նպաստելը.
    զ) տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև նրանց և պետական մարմինների միջև համագործակցության հաստատումը.
    է) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի կայացմանն ու զարգացմանն աջակցելը, այդ բնագավառում ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.
    ը) անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին, միություններին և ասոցիացիաներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ մատուցելը, ձեռնարկատիրության տեղեկատվական սպասարկման ենթակառուցվածքների կազմավորմանն աջակցելը.
    թ) առևտրային կազմակերպությունների, ձեռնարկատերերի միջև ծագած վեճերի կարգավորմանն օժանդակելը.
    ժ) ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելը.
    ժա) իրենց կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը: