FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  27

Դասային աստիճանների շնորհման ժամկետները.
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Հակակոռուպցիոն կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճան.
2. Եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման հետևանքով այն ավելի բարձր է հակակոռուպցիոն կոմիտեում տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան.
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
    1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի.
    2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.
    3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.
    4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի.
    5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի.
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  27

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցումից հետո` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից.
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե`
    1) ատեստավորումից հետո որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և նրան վերապատրաստման գործուղելու մասին.
    2) նա ունի կարգապահական տույժ.
    3) նրա լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն.
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման՝ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո՝ 15-օրյա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին շնորհվում է հերթական դասային աստիճանը: