FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15.1

Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս ներկայացվող պահանջները.
1. Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի հետևյալ տեղեկատվությունը.
    ա) պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այդ թվում` օֆերտա կամ ակցեպտ համարվող գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, որը պետք է պարունակի բավարար ու որոշակի տեղեկություններ պայմանագիրը կնքված համարվելու պահի մասին, ինչպես նաև տեղեկատվություն այն գործողության մասին, որն առաջացնելու է վճարման պարտականություն.
    բ) գնորդի նշած վայր ապրանքի մատակարարման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) սահմանափակումները՝ մինչև գնորդի կողմից ապրանքը գնելու գործողությունն սկսելը.
    գ) ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջների հետ կապված տեղեկությունները.
    դ) կայքի շահագործման հասանելիության սահմանափակումները` դրանց առկայության դեպքում.
    ե) կայքի շահագործման` սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումները, որոնց մասին տեղյակ է կամ ողջամտորեն պետք է տեղյակ լինի վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).
    զ) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը.
    է) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր այլ տեղեկատվություն.
2. Էլեկտրոնային առևտրային հարթակում կարող է հղում նախատեսվել մեկ այլ էլեկտրոնային փաստաթղթի, որը պարունակում է կնքվող պայմանագրի պայմանները: Էլեկտրոնային առևտրային հարթակը պետք է ապահովի տվյալ հղման տեխնիկական հասանելիության կարգն ու ժամկետները.
3. Էլեկտրոնային առևտրային հարթակը պետք է հնարավորություն ընձեռի գնորդին պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու կնքված պայմանագիրը կամ պայմանագրի կնքումից հետո ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան պայմանագրի կատարումն սկսելն այն այլ կերպով հասանելի դարձնել կողմին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15.1

4. Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով վաճառում են անձնական գույքն ու իրերը, ապա էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսվում է առանձին բաժին (ենթաբաժին)` անձնական գույքին վերաբերող գործարքները տարբերակելու համար: