Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Ապրանքներին տրամադրվող կարգավիճակը՝ ըստ ծագման. 1. Ապրանքներին, ըստ ծագման, տրամադրվում է ոչ առանձնաշնորհային ծագման կարգավիճակ կամ առանձնաշնորհային ծագման կարգավիճակ. 2. Ապրանքների ոչ առանձնաշնորհային ծագման շրջանակում նախատեսվում է՝ 1) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառություն, բացառությամբ օրենքով սահմանված կարգով արտոնությունների կիրառման դեպքերի. 2) Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառություն. 3) ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրում. 3. Ապրանքների առանձնաշնորհային ծագման շրջանակում նախատեսվում է՝ 1) Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային կարգավորման միջոցների կիրառումից ազատում` միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների շրջանակում. 2) ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրում. 3) զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներին սակագնային առանձնաշնորհումների տրամադրում. 4. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արգելքների և սահմանափակումների, մաքսային վիճակագրության վարման և ծագման հավաստագրերի տրամադրման նպատակով: |