FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  3

Ապաստանի տրամադրումը զանգվածային ներհոսքի դեպքում.
1. Սույն օրենքով սահմանված կարգով Կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կարող է ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված պատճառների հետևանքով լքել են իրենց, համապատասխանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության տարածքները.
2. Առանց սույն օրենքով սահմանված կարգով անհատական ընթացակարգն անցնելու` սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետությունում անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների իրավունքներն ու պարտականությունները, իսկ փախստականների ճանաչման և ապաստանի տրամադրման բացառումը, դադարեցումը և չեղյալ հայտարարումը իրականացվում են սույն օրենքի համաձայն` անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար սահմանված դրույթներով և ընթացակարգերով: