Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 64 Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը. 1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից երկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողով գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով. 2. Հանձնաժողովը բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին. 3. Նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար: |