FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

Պետական ամփոփիչ ստուգումը, որակավորումն ու ավարտական փաստաթղթերը.
1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրի ավարտին պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա ՄՈՒՀ-ն ուսանողին շնորհում է որակավորումը և կրթական աստիճանը հավաստող պաշտոնական փաստաթուղթ՝ դիպլոմ և դրա հավելված.
2. Պետական ամփոփիչ ստուգման ժամանակ գնահատվում է գործնական աշխատանքային իրավիճակում մասնագիտական խնդիրներ լուծելու և առաջադրանքներ կատարելու ուսանողի կարողունակությունը համապատասխան որակավորման ուղղվածության համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների շրջանակում.
3. Պետական ամփոփիչ ստուգումը կարող է անցկացվել փուլային եղանակով.
4. Պետական ամփոփիչ ստուգումը չանցած ուսանողը չի զրկվում պետական ամփոփիչ ստուգումը վերահանձնելու իրավունքից՝ օրենսդրությամբ և ՄՈՒՀ-ի հետ կնքված պայմանագրով սահմանված պայմաններով.
5. Պետական ամփոփիչ ստուգումն իրականացնում է պետական որակավորող հանձնաժողովը։ Պետական ամփոփիչ ստուգումն իրականացնող հանձնաժողովի կազմի առնվազն մեկ երրորդը սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների ներկայացուցիչներից է.
6. Պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.
7. Կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման ուսումնառությունը աշխատանքի վրա հիմնված դուալ ուսումնառության ձևով ավարտած ուսանողին շնորհվում են նաև ձեռք բերված և ոլորտային հանձնաժողովի գնահատած ու ճանաչած աշխատանքային կարողունակությունների վերաբերյալ հավաստագիր և ներդիր՝ «Կրթության մասին» օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված ընթացակարգերին համապատասխան.
8. ՄԿՈՒ ավարտական փաստաթղթերն են`
    1) արհեստագործական կրթության դեպքում՝ «արհեստավոր» կամ «կրտսեր մասնագետ» որակավորման դիպլոմը և դրա հավելվածը.
    2) միջին մասնագիտական կրթության դեպքում՝ «մասնագետ» որակավորման դիպլոմը և դրա հավելվածը.
    3) մասնագիտական ուսուցման կամ մասնակի որակավորման (միկրոորակավորման) վկայականն ու ներդիրը.
    4) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դեպքում՝ նաև գնահատված և ճանաչված կարողունակությունների հավաստագիրն ու ներդիրը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  16

9. Ուսումնառությունը չավարտած անձին տրվում է ուսումնասիրած դասընթացների ու մոդուլների և կուտակած կրեդիտների վերաբերյալ ակադեմիական տեղեկանք.
10. Եթե ուսանողը չի հաղթահարել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի համար սահմանված ամբողջական ծրագիրը, ապա ուսանողի դիմումի հիման վրա նրան կարող է տրվել նաև մասնագիտական ուսուցման կամ մասնակի որակավորման (միկրոորակավորման) վկայական՝ համաձայն ձեռք բերած ուսումնառության արդյունքների.
11. Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը հիմք են մասնագիտական կրթական ծրագրերով անձի ուսումնառության շարունակության համար՝ հաշվի առնելով նախընտրած կրթական ծրագրի որակավորման բովանդակության և կրեդիտների համապատասխանությունը.
12. Դիպլոմը և դրա հավելվածը, հավաստագիրը և ներդիրը տրամադրվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով.
13. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ակադեմիական տեղեկանքի ձևը, ինչպես նաև ՄՈՒՀ-ի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.
14. Մասնագիտական կրթության մակարդակներով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմի և հավելվածի ձևերը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը.
15. Անձին շնորհված մասնագիտական կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում և գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա։ Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերած որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: