FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.11

Որակավորման քննությունը.
1. Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունի՝
    1) փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրը.
    2) միաժամանակ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը, բացառությամբ եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
    3) նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, ինչպես նաև առնվազն հինգ տարվա քննիչի, դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը, բացառությամբ եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա՝ փաստաբանի, դատավորի կամ դատախազի գործունեություն իրականացնելու իրավունքը չի դադարեցվել նրան պատասխանատվության ենթարկելու կամ անհամատեղելիության պահանջները խախտելու հետևանքով.
2. Որակավորման քննություններն անցկացվում են ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Որակավորման քննությունները կազմակերպում, ընդունում և դրանց արդյունքներն ամփոփում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը.
3. Որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման և հանձնման կարգերը սահմանվում են սույն օրենքով և փաստաբանների պալատի խորհրդի կողմից.
4. Որակավորման քննություններն անցկացվում են՝
    1) գրավոր առաջադրանք լուծելու միջոցով, որը կարող է պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով, կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները մասնակցի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաև կարող են ներառել դատավարական փաստաթղթերի կազմման պահանջներ և
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.11

2) հարցազրույցի մասնակցելու միջոցով, որի ժամանակ պարզվում են փաստաբանական գործունեություն իրականացնելու համար անձի անհրաժեշտ հմտություններն ու որակները, ներառյալ՝ մասնագիտական աշխատանքի փորձառությունը, անձնական հատկանիշները, փաստաբանի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, ինչպես նաև առաջադրվում է փաստաբանի վարքագծի կանոնների վերաբերյալ հիպոթետիկ խնդիր, որի վերաբերյալ անձը բանավոր ներկայացնում է իր վերլուծությունները և դիրքորոշումը.
5. Որակավորման քննություն հանձնելու համար անձը որակավորման հանձնաժողով է ներկայացնում դիմում՝ կցելով փաստաբանների պալատի խորհրդի սահմանած փաստաթղթերը: Որակավորման հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում երկու ամսվա ընթացքում կազմակերպում է ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության ստուգում.
6. Որակավորման քննությանը չմասնակցած կամ որակավորման քննությունները չհանձնած անձը վերստին որակավորման քննություն կարող է հանձնել մեկ տարի հետո, բացառությամբ որակավորման քննությանը հարգելի պատճառներով չմասնակցելու և սույն օրենքի 45.10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում որակավորման քննությունը կրկին հանձնելու դեպքերի.
7. Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի խորհուրդ որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով փաստաբանների պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն մասով նախատեսված բողոքը փաստաբանների պալատի խորհուրդը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փաստաբանների պալատի խորհրդի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում սույն մասով դրանց բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո: