FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  91

Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը.
1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան.
2. Վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը և ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.
3. Հայտ ներկայացնելու դեպքում տասական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝
    1) նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները.
    2) խմբակցությունների մեկական ներկայացուցիչները.
    3) մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.
    4) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները.
4. Ելույթներից հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք.
5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի չընդունման դեպքում Կառավարությունն Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծ է ներկայացնում քվեարկությունից հետո` երկշաբաթյա ժամկետում, որը քննարկվում և քվեարկվում է Կանոնակարգի սույն գլխով սահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում.
6. Սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասում նշված դեպքում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ընդունման առնչությամբ իր վստահության հարցը Կառավարությունը կարող է դնել Կանոնակարգի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումը՝
    1) ընդունվում է, ապա պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը համարվում է ընդունված որպես օրենք.
    2) չի ընդունվում, ապա պետական բյուջեի նախագիծը սույն գլխով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում նոր Կառավարության ծրագիրը հաստատվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ քվեարկության է դրվում ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: