FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  23

Էլեկտրոնային հաղորդակցությունը.
1. Ծառայության անձնական գրասենյակ հարթակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով։ Անձնական գրասենյակ հարթակում նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից.
2. Անձնական գրասենյակ հարթակը կարող է ներառել նաև՝
    1) վարույթի մասնակցի կողմից դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ և այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը.
    2) վարույթում որևէ նոր նյութի ավելացման (ներառյալ վարույթի այլ մասնակիցների կողմից) մասին վարույթի մասնակցի անհապաղ ծանուցումը համակարգի ներսում, ինչպես նաև վարույթի մասնակցի նշած էլեկտրոնային փոստով, եթե վերջինս չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից.
    3) բռնագանձման ենթակա գումարի վճարման հնարավորություն՝ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով.
3. Անձնական գրասենյակ հարթակի վարման կարգը սահմանում է արդարադատության նախարարը.
4. Ծառայության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, նոտարների միջև փաստաթղթաշրջանառությունը և տվյալների փոխանակումը կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Ծառայության և այլ անձանց միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է կատարվել էլեկտրոնային եղանակով՝ փոխադարձ համաձայնությամբ սահմանված կարգով.
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կատարողական վարույթի փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով կամ հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստի հասցեով, եթե Ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  23

6. Կատարողական վարույթի փաստաթղթերն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է փաստաթղթի տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով փաստաթուղթը կարող է հասանելի դառնալ նրան: