FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշները և որակավորման կարգը.
1. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ են համարվում վճարահաշվարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը.
2. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել`
    ա) դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը մարված կամ վերացված չէ. ա.1) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք.
    բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
    գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
    դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.
    ե) անձինք, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ այդ անձանց` որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել վճարահաշվարկային կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
3. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է սահմանվել, որ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության քննություններն անցկացնում են մասնագիտացված այլ անձինք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

4. Անձը կարող է վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար աշխատել Կենտրոնական բանկում գրանցվելու պահից, ընդ որում` գրանցվելու համար անձը պետք է ունենա վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական: Սույն մասով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից մեկամսյա ժամկետում: