Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 79 Պետական լիազոր մարմնի առջև ներկայացուցչությունը. 1. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով նրանց տված լիազորագրի հիման վրա. 2. Ներկայացուցիչ նշանակող կողմը կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են պետական լիազոր մարմնի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ, և ներկայացուցիչ նշանակող կողմը չի նշանակում ընդհանուր ներկայացուցչին, որի հետ պետական լիազոր մարմինը պետք է վարի գործավարությունը, ապա պետական լիազոր մարմինը ծանուցումները և որոշումներն ուղարկում է հայտը ներկայացրած ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում` նշանակված ներկայացուցիչներից որևէ մեկին. 3. Ներկայացուցիչ նշանակող կողմը մեկ լիազորագրով կարող է լիազորել ներկայացուցչին կատարել միևնույն հայտատուի` պետական լիազոր մարմին ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հայտերին վերաբերող գործողությունները. 4. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրքը վճարելու: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն օրենքի 80-րդ հոդվածով սահմանված պահանջները: |