FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Հատուցման գումարների վճարման կարգը.
1. Հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (սույն օրենքում՝ համապատասխան պետական մարմին) զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելն օրենքով սահմանված կարգով որոշվելու (հաստատվելու) օրվանից մեկ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով`
    1) սույն օրենքի պահանջների համաձայն՝ որոշում է, թե տվյալ Հատուցման դեպքով ով է համարվում շահառու (շահառուներ).
    2) Հիմնադրամ է ներկայացնում զինծառայողի, ինչպես նաև շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշի տվյալները կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի տվյալները, հասցեն, ինչպես նաև Հատուցման դեպքը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերը, հատուցման ենթակա գումարի չափը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների հիման վրա Հիմնադրամը`
    1) սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝
    ա. սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված միանվագ գումարը փոխանցում է շահառուի (շահառուների) համար բացված բանկային հաշվին,
    բ. սույն կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ամսական հավասար վճարումներից առաջին վճարումը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի առաջին վճարումը, եթե այդ գումարը, սույն օրենքի համաձայն, ենթակա է վճարման.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

2) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` սույն մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշվին կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված ամսական հավասար վճարումներից` տվյալ ամսվա համար հավասարաչափ վճարումը և սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի` տվյալ ամսվա համար վճարումը, եթե այդ գումարը, սույն օրենքի համաձայն, ենթակա է վճարման.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարման ժամկետները Հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող են հետաձգվել մինչև երեք ամիս ժամկետով՝ ելնելով Հիմնադրամի ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտությունից.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում նշված բանկային հաշիվը`
    1) շահառուի (շահառուների) անունով Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով բացում է Հիմնադրամը` Հիմնադրամի խորհրդի սահմանած մրցութային կարգով ընտրված բանկերից մեկում: Սույն կետի համաձայն բացված բանկային հաշվին սույն օրենքի համաձայն փոխանցվող դրամական միջոցների տնօրինման իրավունքը պատկանում է այն շահառուին (շահառուներին), որի (որոնց) անունով այդ բանկային հաշիվը բացվել է.
    2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50.1-ին գլխով նախատեսված հատուկ բանկային հաշիվ է: