FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

Անցումային դրույթներ.
1. Սահմանել, որ սույն օրենքով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդրվելու է փուլային սկզբունքով, իսկ սույն օրենքով սահմանված դրույքաչափի հիման վրա ապահովագրավճարի կատարման պարտականությունը ծագելու է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված բնակչության համապատասխան խմբերում ներառված անձանց համար սահմանված ժամկետներին համապատասխան.
2. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժի մեջ մտնելուց առնվազն վեց ամիս առաջ Լիազոր մարմնի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերլուծության ամփոփ տվյալների հիման վրա Կառավարությունը ձեռնարկում է միջոցառումներ առողջության համընդհանուր ապահովագրության ամբողջական ներդրման համար վեր հանված խնդիրների վերացման և պատշաճ ներդրումն ապահովող աշխատանքների կատարման ուղղությամբ.
3. Սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումից հետո՝ երկամյա ժամկետում, Լիազոր մարմինը կատարած վերլուծության տվյալներով Կառավարություն առաջարկություն է ներկայացնում Հիմնադրամի պահուստային ֆոնդի կառավարման վերաբերյալ.
4. Սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված բոնուսների կիրառումը կսկսվի համակարգի ամբողջական ներդրումից հետո՝ 2029 թվականի հունվարի 1-ից.
5. Սահմանել, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատում չանցած հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքը կիրառվում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Սույն մասով սահմանված ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Լիազոր մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ Կառավարություն առաջարկություն է ներկայացնում ֆունկցիոնալության գնահատում չանցած հաշմանդամություն ունեցող անձանց մասով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում սույն օրենքով նախատեսված իրավունքների երաշխավորման հետագա հնարավորության մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

6. Սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական կառավարման մարմինները սույն օրենքով նախատեսված Ռեգիստրի գործարկման նպատակով Հիմնադրամին են փոխանցում իրենց էլեկտրոնային համակարգերում առկա և Ռեգիստրում սույն oրենքով սահմանված կարգով (այդ թվում՝ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող) գրանցման ենթակա տվյալները, 2026 թվականի հունվարի 1-ից ապահովում են փոխգործելիության հիմունքներով դրանց տրամադրման մեխանիզմների մշակումն ու իրականացումը, հարցումների հիման վրա տվյալների և դրանց փոփոխությունների տրամադրումը՝ Կառավարության սահմանած կարգով.
7. 2026-2028 թվականների ընթացքում կանխարգելիչ ծառայություն ստացած կամ սույն օրենքի համաձայն կանխարգելիչ ծառայություն անցնելու համար հերթագրված ապահովագրված անձինք են միայն իրավունք ստանում 2029 թվականի ընթացքում օգտվելու ապահովագրական փաթեթից: Հետագա տարիներին կանխարգելիչ ծառայություն ստանալու և, դրան համապատասխան, ապահովագրական փաթեթից օգտվելու կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Լիազոր մարմնի սահմանած կանխարգելիչ ծառայության իրականացման կարգին և պայմաններին համապատասխան.
8. Մինչև սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Լիազոր մարմնի ներկայացմամբ վարչապետի որոշմամբ նշանակվում է Հիմնադրամի հինգ հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ, որը, սույն օրենքի համաձայն, իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև սույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված.
9. Սահմանել, որ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) և 3-11-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված և սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ապահովագրավճար վճարող անձանց համար 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար վճարման ենթակա են՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

1) հարկային գործակալի կողմից՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափից 4800 Հայաստանի Հանրապետության դրամը, եթե անձի աշխատավարձը, ըստ յուրաքանչյուր գործատուի, կազմում է մինչև 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն կետի պահանջները սոցիալական փաթեթի շահառուների համար կիրառվում են՝ հաշվի առնելով սույն հոդվածի 18-րդ մասի դրույթները՝ ապահովելով սույն օրենքի ապահովագրավճարի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը լրիվ վճարելու հետ կապված պահանջը.
    2) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափի հարյուր տոկոսը, եթե անձի աշխատավարձի չափը 500 001 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի է.
10. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված և սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ապահովագրավճար վճարող անձանց համար 2026 թվականի համար վճարման ենթակա է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի տարեկան դրույքաչափի հարյուր տոկոսը.
11. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց հարկային գործակալները, ինչպես նաև հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների վարձու աշխատողները սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված չափերով հաշվարկված ապահովագրավճարները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում են մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվա 20-ը ներառյալ.
12. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված անձինք ապահովագրավճարը վճարում են ինքնուրույն մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։ Նշված անձինք ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում ապահովագրավճարի ամբողջական վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

13. Վարձու աշխատողների համար, ըստ օրենքով սահմանված միջակայքերի և դրույքաչափերի, ապահովագրական վճարների հաշվարկման համար հիմք են ընդունվում եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկները։ Ընդ որում, եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկների ճշտման դեպքում աշխատավարձի նվազեցումը հաշվի չի առնվում.
14. 2026 թվականի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ընդգրկված անձանց մասով ապահովագրավճարները եկամտային հարկի ամսական (պարզեցված) հաշվարկներում չեն արտացոլվում.
15. Հարկային գործակալ հանդիսացող գործատուի, հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ամբողջական պարտավորության մարման դեպքում հարկային մարմինը տվյալ գործատուի աշխատողների, հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների ցանկը փոխանցում է Հիմնադրամին Կառավարության սահմանած կարգով.
16. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների) և 3-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված անձանց համար վճարված ապահովագրավճարը ենթակա է վերադարձման՝ վճարման մասին հարկային մարմնի կողմից Հիմնադրամին տեղեկություն հայտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ անձանց կողմից Հիմնադրամին մեկ անգամ ներկայացված էլեկտրոնային դիմումի համաձայն.
17. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված հանձնարարագրի հիման վրա Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցում 6000 Հայաստանի Հանրապետության դրամ՝ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար (բացառությամբ օրենքով սահմանված կարգով սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց)՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

18. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար օրենքով սահմանված կարգով սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող ապահովագրված անձինք ապահովագրված անձի կարգավիճակի առկայության ամբողջ ժամանակահատվածի համար (կարգավիճակն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում) պարտավոր են վճարել ամսական 6000 դրամ ինքնուրույն, եթե աշխատավարձի չափը ապահովագրավճարի հաշվարկման ամսում կազմել է մինչև 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ։ 19․ 2026 թվականի համար աշխատանքից ազատված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակի առկայության ամբողջ ժամանակահատվածի համար (կարգավիճակն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում) պարտավոր են սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը վճարել ինքնուրույն.
20. 2025 թվականի դեկտեմբեր ամսվա և հաջորդող տարվա համար հարկային գործակալ հանդիսացող գործատուն և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը պարտավոր են վճարել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը, եթե որևէ ամսվա արդյունքով սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված բնակչության խմբում ներառված աշխատողի աշխատավարձը չի բավարարում (այդ թվում՝ տվյալ ամսում աշխատավարձ չհաշվարկվելու դեպքում) ապահովագրավճարի հաշվարկման և վճարման համար.
21. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-459-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: